Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փո­ղը՝ ի­րենց, հոգ­սը՝ բնակ­չին

Փո­ղը՝ ի­րենց, հոգ­սը՝ բնակ­չին
17.01.2020 | 00:41
Հաշ­վի առ­նե­լով, որ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան զգա­լի հատ­վա­ծը մա­յրա­քա­ղա­քում է ապ­րում, Երևա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը Փա­շի­նյա­նին գրե­թե հա­վա­սար իշ­խա­նու­թյուն ու­նի։ Պարզ­վում է՝ այս իշ­խա­նու­թյունն էլ իր բա­ցա­ռիկ դե­րա­կա­տար­ներն ու­նի, ճիշտ է, ոչ կո­կոր­դի­լո­սա­սեր, բայց դրան ձգ­տող։
Երևա­նի քայ­լած թա­ղա­պե­տե­րի գոր­ծու­նեու­թյու­նից հան­րու­թյան դժ­գո­հու­թյու­նը գնա­լով մե­ծա­նում է։ Իշ­խա­նա­փո­խու­թյա­նը հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում թա­ղա­պե­տե­րի մա­սին հան­րու­թյու­նը լսեց այն ժա­մա­նակ միայն, երբ ա­մա­նո­րյա բան­կետ­նե­րի հա­մար մի­լիոն­ներ դուրս գր­վե­ցին բյու­ջեից։ Նրանց գոր­ծու­նեու­թյունն այս ըն­թաց­քում միայն դրա­նով է ա­ռանձ­նա­ցել։ Մինչ­դեռ տար­բեր հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­ներ պատ­մում են, որ թա­ղա­պե­տա­րան­նե­րում շատ բան չի փոխ­վել, որևէ հար­ցով դի­մե­լու հա­մար պետք է ժա­մե­րով այս կամ այն չի­նով­նի­կին սպա­սել, իսկ երբ հա­ջող­վում է «բռ­նաց­նել» վեր­ջին­նե­րիս, խն­դի­րը «պաս» են տա­լիս այս կամ այն բաժ­նի ղե­կա­վա­րին ու ձեռ­նու­նայն ճա­նա­պար­հում հա­մայն­քի բնակ­չին։ Իսկ թա­ղա­պե­տե­րը միշտ չէ, որ հա­սա­նե­լի են, ա­վե­լին, նրան­ցից շա­տե­րի պահ­ված­քը թա­ղա­պե­տա­րան­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին էլ է սկ­սում հու­նից հա­նել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ